ԱՊՀ երկրները ետ են մնում արևմտյան երկրներից Ինտերնետ հեռարձակման ոլորտում

PanARMENIAN.Net - VIZRT CIS-ի մասնագետները Հայաստան են ժամանել իրենց լուծումները հայկական մեդիաընկերություններին ներկայացնելու համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է VIZRT CIS վաճառքի գծով փոխտնօրեն Ալեքսեյ Իսաևը, 10 ռուսական ալիքներից 8-ում (Առաջին ալիք, Russia Today, ՏՎ-Կենտրոն և այլն) տեղադրված են ընկերության սարքավորումները: VIZRT-ի լուծումները ակտիվորեն կիրառվում են Ուկրաինայում, իսկ 2010թ. նաև Ղազախստանում: Ըստ Իսաևի, հեռարձակման ոլորտը Հայաստանում հիմնականում չի տարբերվում ԱՊՀ այլ երկրներից: Մինչդեռ, ինտերնետ-հեռուստատեսության ոլորտում ԱՊՀ երկրները ետ են մնում արևմտյան երկրներից:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է պատմել VIZRT CIS ՏՏ-ճարտարպետ Վիկտոր Շպիլը, ընկերությունը ներդնում է տեխնոլոգիաներ, որոնք կառուցված են ինտերնետի ու հեռուստատեսության փոխգործակցության վրա: «Նորվեգիայում օգտվողները կարող են մասնակցել «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղին եթերի հետ միաժամանակ: Արդյունքում պարզվեց, որ Նորվեգիայի ակտիվ բնակչության 40 տոկոսը մասնակցում է այդ խաղին առցանց»,-ասել է Շպիլը: Ըստ մասնագետի, այդ տեխնոլոգիան առևտրային ներուժ ունի, հատկապես մարզական խաղերի հեռարձակման ոլորտում: «Հենց որ շուկան քաղաքակիրթ դառնա, հետաքրքրություն կառաջանա այդ տեխնոլոգիաների նկատմամբ և դա շատ արագ տեղի կունենա»,-վստահ է փորձագետը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---