Երևանյան 30 դպրոցների տնօրեններ կկարողանան առանձին ինտերֆեյսից օգտվել Dasaran.am առցանց նախագծի շրջանակում

Երևանյան 30 դպրոցների տնօրեններ կկարողանան առանձին ինտերֆեյսից օգտվել Dasaran.am առցանց նախագծի շրջանակում

PanARMENIAN.Net - Երևանյան 30 դպրոցների տնօրեններ կկարողանան առանձին ինտերֆեյսից օգտվել Dasaran.am առցանց նախագծում: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Dasaran.am առցանց նախագծի «Տնօրենի էլեկտրոնային միջավայր» շնորհանդեսը: Ինչպես հաղորդեցին «Inter School Connect» ՓԲԸ մամլո ծառայությունից, ներկայացվեց դպրոցների տնօրենների աշխատանքային էլեկտրոնային գործիքը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել դպրոցի վերահսկման գործընթացը: Դպրոցի ղեկավարները կարող են էլեկտրոնային տարբերակով տեսնել իրենց դպրոցում դասավանդող բոլոր ուսուցիչների ցուցակը, որ ուսուցիչը որ դասարանում է դասավանդում և որքան առարկա, աշակերտների ցանկը ըստ դասարանների, ինչպես նաև ուսուցիչների կողմից հետին թվով դրված գնահատականները, ուսուցիչների կողմից արված մեկնաբանությունները, յուրաքանչյուր դասարանի գնահատականները և բացակաները: Տնօրենի ինտերֆեյսը բաղկացած է հետևյալ բաժիններից` «Հետին թվով գնահատականներ», «Հաղորդագրություն» և «Մատյան»:

Միևնույն ժամանակ ծնողների և աշակերտների համար Dasaran.am-ի շրջանակներում ևս կգործի նոր ծառայություն` «Հոգեբանի անկյուն»: Այս բաժնի օգնությամբ կարելի է շփվել բարձր որակավորում ունեցող հոգեբանների հետ և ստանալ հոգեբանական խորհրդատվություն: Ինֆորմացիայի խիստ գաղտնիության երաշխավորումը կապահովի ավելի անկաշկանդ մթնոլորտ: Կայքի օգտատերերը «Հոգեբանի անկյուն» բաժնի օգնությամբ կարող են տեղեկանալ, թե ինչպես կարելի է կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները, բացահայտել երեխայի զարգացման և դաստիարակման գաղտնիքները, կարգավորել ծնող-երեխա փոխհարաբերությունները և փոխել երեխայի անցանկալի վարքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---