Նույնիսկ հայկական կոնտենտի բացակայությունը չխանգարեց parajanovmuseum.am կայքին դառնալ ArmNet Awards-ի հաղթող

Նույնիսկ հայկական կոնտենտի բացակայությունը չխանգարեց parajanovmuseum.am կայքին դառնալ ArmNet Awards-ի հաղթող

PanARMENIAN.Net - Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքը` parajanovmuseum.am, որը ստացել է ArmNet Awards մրցույթի գլխավոր մրցանակը, ստեղծվել է ոչ կոմերցիոն հիմքերի վրա 2008-ին ZOOM GRAPHICS վեբ ստուդիայի նախաձեռնությամբ: «Մենք շահագրգռված էինք հայկական ժառանգությունն ինտերնետում ներկայացնելու համար և մտածեցինք, որ կարելի է հետաքրքրիր ներկայացնել Սերգեյ Փարաջանովի թանգարանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ստուդիայի տնօրեն Սամվել Չոբանյանը: Ծանոթանալով այս աշխատանքի հետ` Ռուսաստանից դոնորը դիմել է ստուդիային Երևանում Ազգային մանկական պատկերասրահի կայքը ստեղծելու համար:

ArmNet Awards մրցույթի միջազգային ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, parajanovmuseum.am կայքը հավաքել է ամենաշատ միավորները տարբեր անվանակարգերում: «Սա ներդաշնակ զարգացած կայք է, որի դիզայնը համապատասխանում է Սերգեյ Փարաջանովի ոգուն: Ժյուրիի անդամներին նաև դուր է եկել նրա տեխնոլոգիականությունը. կայքը ստեղծվել է բաց չափանիշների հիման վրա»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ կայքի միակ թերությունն այն է, որ այն հասանելի է միայն անգլերենով: «Հայկական լեզվով կոնտենտն առավելություն է ժյուրիի համար, սակայն քանի որ parajanovmuseum.am-ը բարձր միավորներ է հավաքել մյուս անվանակարգերում, դա չի խանգարել նրան դառնալ հաղթող»,- ասել է ժյուրիի նախագահը:

Նշենք, որ կայքը լավագույնն է ճանաչվել «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:

Միաժամանակ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որը ստացել է ArmNet Awards-ի մրցանակը, նույնիսկ շնորհակալություն չի հայտնել կայքի ստեղծողներին կատարված աշխատանքի համար, իսկ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գրեթե չի մտնում թանգարանի կայք:

«Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում ժյուրին կրկին նախապատվությունը տվել է ZOOM GRAPHICS-ի աշխատանքին` Երևանի Սիրահարների այգու կայքին` www.bg.am:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---