Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրները կքննարկվեն «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումի ժամանակ

PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրներին նվիրված «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կկայանա դեկտեմբերի 18-19-ը Աղվերան հանգստյան գոտում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՏՏ Ձեռնարկատերերի միության (UITE) մամլո ծառայությունից, ծրագրվում է, որ Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցչներ, ինչպես նաև արտերկրյա և հայաստանյան ՏՀՏ ընկերությունների, առևտրային բանկերի, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007 թվականից ի վեր և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---