«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական նոր վահանակներ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական նոր վահանակներ

PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվեցին նոր բազմալեզու տեղեկատվական վահանակներ: Այդ մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 2010 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի 26 հուշարձանի տարածքներում տեղադրվել է ավելի քան 130 տեղեկատվական վահանակ: Կազմվել ու տեղադրվել է 21 վահանակ Բրայլի գրատիպով, բացվել է 2 հանգստի կանգառ` Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղիների երկայնքով, ինչը խթանել է համայնքներում տեղական բնակչության կողմից ստեղծվող ձեռքի աշխատանքների վաճառքը:

«Այսօրինակ նախաձեռնությունները նպատակ ունեն հայկական հուշարձանների մասին իրազեկելու ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև` հայաստանաբնակներին: Մեզանից շատերը, տարիներ շարունակ այս երկրում բնակվելով հանդերձ, տեղյակ չեն մեր շուրջը գոյություն ունեցող հարստության մասին: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հինավուրց ազգը բազմաթիվ արհավիրքների միջով անցել և շարունակել է ապրել շնորհիվ նրա, որ մեր նախնիները պահպանել են մեր ազգի մշակութային և պատմական արժեքները, դրանք փոխանցել սերնդեսերունդ` որպես ազգային ինքնության պահպանման միակ գրավական: Այժմ այս թանկարժեք ժառանգությունը պահպանելու պատասխանատվության հերթը մեր է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԱՓ-ի ծրագրերի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հովանավորներն են` Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում: Այն Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի քաղաք-ամրոցներից կառուցված, կարևորագույն քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկն էր: Էրեբունիի հիմնադրման արձանագրությունը հայտնաբերվել է 1950թ և շարունակում է գրավել հնավայր այցելողներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---