Նոր տարվանից ՏՏ ոլորտի ձեռնարկությունները Վրաստանում կազատվեն հարկերից

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները կազատվեն հարկերից: Ինչպես հաղորդում է Business Грузия-ն, այդ ընկերությունները կազատվեն արտահանման հարկերից և եկամտահարկից արտերկրում ծավալած գործունեությունից: «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր ընկերություն պետք է հայտ ներկայացնի «վիրտուալ գոտու անձ» կարգավիճակ ստանալու համար: Կարգավիճակի տրամադրման կանոններն ու պայմանները կորոշի Վրաստանի կառավարությունը:

Մինչդեռ, բազմիս ասվել է Հայաստանի ՏՏ ոլորտում արտոնությունների անհրաժեշտության մասին, որտեղ տեխնոլոգիաների ոլորտը շուրջ 10 տարի է, ինչ հռչակված է գերակա ճյուղ: Ըստ ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, արտոնությունների բացակայությունը կհանգեցնի կադրերի արտահոսքին այն երկրներ, որտեղ ստեղծված են ավելի լավ պայմաններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---