ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները երկու տարում ահաբեկչական բնույթի շուրջ 2000 կայք են հայտնաբերել27 դեկտեմբերի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները ծայրահեղական ու ահաբեկչական բնույթի շուրջ 2000 ինտերնետ-կայք են հայտնաբերել, որոնք ազգային ու կրոնական ատելություն են սերմանում: Ինչպես գրում է ռուսական «Քաղաքական ամսագիրը», այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգված տեղեկատվական քաղաքականությունը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ: Ըստ նրա, հատուկ գործողության արդյունքում փակվեց շուրջ 600 կայք, իսկ հետաքննության արդյունքում հազարավոր քրեական գործեր են հարուցվել: Նա նաև նշել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս արդյունավետ կերպով պայքարել ծայրահեղական ռեսուրսի դեմ: Ըստ Բորդյուժայի, իրավիճակից ելքը կլինի ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգված գործողությունները տեղեկատվական ռեսուրսները դրսի ապակառուցողական ազդեցությունից պաշտպանելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |