Facebook-ը հերքում է փակվելու մասին լուրերը

Facebook-ը հերքում է փակվելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Weekly World News ամերիկյան թերթը հունվարի 8-ին տեղեկատվություն է տարածել, որ Facebook խոշորագույն սոցիալական ցանցը 2011-ի մարտի 15-ին փակվելու է: Տեղեկատվությունն արագ տարածվել է նաև մամուլում: «Facebook-ը դուրս է եկել վերահսկողությունից: Այդ ընկերության կառավարման հետ կապված սթրեսը կործանել է իմ կյանքը: Ես պետք է վերջ տամ այս խելագարությանը»,- իբր հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Միաժամանակ, Facebook-ի պաշտոնական կայքում այսօր տեղեկատվություն է հայտնվել, որում ասվում է, որ ցանցը շարունակելու է աշխատել: «Մենք չենք պատրաստվում հեռանալ, մենք նոր ենք սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հերքումը հրապարակվել է նաև սոցիալական ցանցերի նորություններին նվիրված Mashable անվանի կայքում: Սոցիալական ցանցի ղեկավարության ներկայացուցիչ Լարրի Յուն հայտարարել է, որ Facebook-ը չի պատրաստվում փակվել, և խնդրել վերջ տալ այդ հիմարությանը:

Հետաքրքիր է, որ Facebook-ի փակման մասին ապատեղեկատվությունը հրապարակվել է բուլվարային հրատարակության կողմից, որն ավելի վաղ տեղեկություններ է տարածել այլմոլորակայինների գալիք հարձակման, Մայքլ Ջեքսոնի մահը կեղծելու և Միշել Օբամայի հղիության մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---