Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար

Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար

PanARMENIAN.Net - Արցախի Կրթական հիմնադրամը գործընկերներ է որոնում ղարաբաղյան դպրոցներն ինտերնետով ապահովելու նախագիծն իրագործելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը: ԼՂՀ կրթության նախարարության տվյալներով, հանրապետությունում ինտերնետով ապահովված են 30 դպրոցներ: Միաժամանակ, նրա խոսքերով, այդ դպրոցներում կապը շատ վատն է, քանի որ միացումն իրականացվում է հեռախոսային լարերով Dial-up տեխնոլոգիայով: Նա նշել է, որ հիմնադրամը կարող է այդ նպատակի համար օգտագործել արբանյակային սարքավորման 2 կոմպլեկտներ: Դա թույլ կտա 256 կբ/վ արագությամբ ինտերնետով ապահովել Արցախի մոտ 30 գյուղեր:

«Մենք առաջարկել ենք ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը մասամբ իր վրա վերցնել դպրոցներն ինտերնետով ապահովելու ծախսերը: Սակայն, կրթության նախարարի խոսքերով, նախարարության 2011-ի բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն»,- ասել է նա: Նախագծի արժեքը 30 գյուղի հաշվարկով կազմում է շուրջ 50 հազար դոլար, նախագիծը նախատեսված է 2 տարով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---