Աեաջիկա ամիսներին 100 Մբիթ/վրկ թողունակությամբ լայնաշերտ Ինտերնետ-ցանցի շինարարության մրցույթ կհայտարարվի

Աեաջիկա ամիսներին 100 Մբիթ/վրկ թողունակությամբ լայնաշերտ Ինտերնետ-ցանցի շինարարության մրցույթ կհայտարարվի

PanARMENIAN.Net - Մոտակա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանի ինտերնետ-պրովայդերների միջև կհայտարարվի 100 Մբիտ/վրկ թողունակությամբ Ազգային հեռահաղորդակցային լայնաշերտ Ինտերնետ-ցանցի շինարարության մրցույթ, հունվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Կընտրվի ընկերություն, և մենք կփորձենք լուծել այդ ուղղությամբ ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներդրումներն այդ նախագծում կկազմեն 60-100 մլն դոլար: Մրցույթը շահող օպերատորը պետք է պարտավորվի ցանցը վարձակալության հանձնել այլ շահագրգիռ ընկերություններին, իսկ միայն մեկ ընկերության կողմից ցանցն օգտագործելու փորձերը կկասեցվեն: Ըստ Արմեն Գրիգորյանի, նախատեսվում է, որ ցանցի շինարարության աշխատանքները կմեկնարկեն արդեն 3 ամիս անց: Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետի ցանցի կառուցումը ՀԲ հետ համատեղ իրականացվող տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մաս է կազմում:

Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանում կապի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը տարեցտարի աճում է, և «դա անհնար է չնկատել»:

Մանուկ Վարդանյանը հաղորդել է նաև, որ 2011 թվականին փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում և կմշակվի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական հսկողության մասին» ՀՀ օրենքը, ինչը թույլ կտա համակարգել ՀՀ տարածքում կապի ոլորտում գործող քաղաքականությունը:

Բացի դրանից, կմշակվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն ռադիոհաղորդակցության ոլորտում հարաբերությունների կարգավորման 6 լուծումների նախագծեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---