HD voice ծառայությունը կոմերցիոն շահագործման հանձնվեց աշխարհի 14 երկրներում

PanARMENIAN.Net - HD voice ծառայությունը 2011-ի հունվարի վերջի տվյալներով կոմերցիոն շահագործման է հանձնվել աշխարհի 14 երկրներում: Այդ մասին ասվում է Global mobile Suppliers Association – GSA-ի զեկույցում: HD voice ցանցն առաջին անգամ գործարկվել է ֆրանսիական Orange օպերատորի կողմից Մոլդովայում 2009-ի սեպտեմբերին: Հայաստանը դարձել է երկրորդ երկիրը, որտեղ գործարկվել է բարձր որակով ձայնային տվյալների փոխանցումը Orange ընկերության կողմից: Մինչև 2010-ի վերջ HD voice-ը գործարկվել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Խորվաթիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Լյուքսեմբուրգում, Կանադայում և Հոնկոնգում: Orange-ից բացի, HD voice ծառայություն տրամադրում են SFR, Mobistar, Vipnet , Megafon, WIND Mobile օպերատորները: Հայաստանում Orange Armenia-ն ներկայացրել է Nokia 5230 սմարթֆոնը, որը թույլ է տալիս օգտվել HD voice ծառայությունից: Հետագայում Orange Armenia-ն նախատեսում է HD voice-ով այլ մոդելների վաճառք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---