Ինտերնետում վտանգի ենթարկված երեխաների համար թեժ գիծը հասանելի է Հայաստանում

Ինտերնետում վտանգի ենթարկված երեխաների համար թեժ գիծը հասանելի է Հայաստանում

PanARMENIAN.Net - Երեխաների հանդեպ կիբերհանցագործությունների կանխման անվճար թեժ գիծը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում` 241580 կամ 080061111 հեռախոսահամարներով: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Հայ օգնության հիմնադրամի Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը: Նրա խոսքով` ծանր իրավիճակում հայտնված երեխաների համար թեժ գիծը գործում է սկսած 2005 թվականից, սակայն ժամանակի ընթացքում նոր սպառնալիքներ են հայտնվում: Այդպես, վերջին 2 տարիների ընթացքում երեխաները սկսել են բջջային հեռախոսով վիրավորական բովանդակությամբ հաղորդագրություններ կամ անծանոթ մարդկանց հետ հանդիպելու հրավերներ ստանալ:

Ինչպես մամլո ասուլիսում ասել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Microsoft-ի տվյալների համաձայն, աշխարհում դեռահասների 75% Ինտերնետով ծանոթանալու առաջարկներ են ստանում անծանոթներից, և 37% արձագանքում են այդ առաջարկներին, ընդ որում` նրանցից 10% իրական վտանգի են ենթարկվում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---