ԱՄՆ Պետդեպարտամենտը Twitter-ի միջոցով կապ կպահպանի «բռնապետական երկրների» ցանցային ակտիվիստների հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Twitter-ի միջոցով կապ կպահպանի «բռնապետական երկրների» ցանցային ակտիվիստների հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնամուխ է եղել քարոզչությանը Twitter միկրոբլոգում: Պետդեպարտամենտը որոշել է միկրոբլոգ վարել միանգամից երեք լեզուներով՝ ռուսերեն, չինարեն և հինդիով: Այդ ամենն արվում է «բռնապետական երկրների ցանցային ակտիվիստների հետ» ուղղակի կապ հաստատելու համար:

Ռուսերեն լեզվով, ինչպես նաև Ասիայի երկու խոշորագույն երկրների լեզուներով միկրոբլոգների ստեղծման մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ջորջ Վաշինգտոնի համալսարանում «ցանցային ազատության» մասին դասախոսության ժամանակ: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն 25 մլն դոլար կհատկացնի բլոգերների աջակցության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---