Եգիպտոսի բանակն իր էջն է բացել Facebook-ում

Եգիպտոսի բանակն իր էջն է բացել Facebook-ում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը, որը ներկա պահին ղեկավարում է երկիրը, իր էջն է բացել Facebook միջազգային սոցիալական ցանցում, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել բանակի հրամանատարությանը: «Այդ էջը թույլ կտալ ընդունել քաղաքացիների բողոքներն ու հարցումները, ինչպես նաև պատասխանել դրանց»,- ասվում է բանակի հրամանատարության ուղերձում: Քաղաքացիների դիմումների հետ աշխատելու է տեղեկատվության հատուկ կոմիտեն, որը հանդես է գալիս զինված ուժերի անունից:

Բանակի հրամանատարությունն ընդգծում է, որ հաղորդակցման նման ձևը թույլ կտա «ամրապնդել վստահությունն ու լիարժեք թափանցիկության սկզբունքը ժողովրդի և զինված ուժերի գերագույն խորհրդի հարաբերություններում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---