Երկարաձգվել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցման ժամկետը

Երկարաձգվել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցման ժամկետը

PanARMENIAN.Net - Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումն երկարաձգվել է մինչև մարտի 15-ը` հաշվի առնելով առաջնությամբ հետաքրքրվողների և մասնակցել ցանկացողների խնդրանքները:

Ներկա դրությամբ արդեն գրանցվել են 11 մասնակից, որոնց գերակշռող մասն ուսանողներ են: Մասնակիցների թվում են նաև 2 դպրոցականներ և 2 ընկերություն` WebArtStudio, SiteMax:

Ներկայացված խաղերը հիմնականում նախատեսված են համակարգիչների համար, բացի այդ ներկայացված է 2 խաղ հեռախոսների համար և ևս 1 խաղ կայքի համար:

Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Լավագույն Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն: Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կունենան լավագույն ՏՏ ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների: Մասնակցել ցանկացողները պայմաններին և գրանցման կարգին կարող են ծանոթանալ www.digitec.am կայքում, հայտնում է ԻՏՁՄ մամլո ծառայությունը:

Առաջնության կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցներն են MicroSoft, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, P-Art ընկերությունները, Association of Modern Technologies Professionals ասոցիացիան, National Professional Cybersport League-ը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---