Մարտի 2-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա iPad 2-ի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա iPad 2 պլանշետնիկի շնորհանդեսը: Ակնկալվում է, որ iPad-ի երկրորդ սերունդը կունենա առավել բարակ և թեթև կորպուս, արագացված պրոցեսոր և բարելավված տեսագրաֆիկա: Ըստ ԶԼՄ-ների, Apple-ի նոր արտադրանքն ընդլայնված օպերատիվ հիշողության ծավալ կունենա, ֆրնոտալ տեսախցիկ՝ Face Time-տեսազանգերի աջակցությամբ:

2010թ. հոկտեմբերին Orange Armenia-ն հայտարարեց Հայաստանում Apple iPad-ի վաճառքի մեկնարկի մասին: Սակայն նոյեմբերի վերջում iPad- վաճառքը կասեցվեց, քանի որ ընկերությունը բանակցում է գնի մասին Apple-ի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---