«ԱրմենՏելը» պարգևատրեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողներին

«ԱրմենՏելը» պարգևատրեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողներին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸվարչական գրասենյակում տեղի ունեցավ «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: 10 հայ երեխաներ Հայաստանից և Սփյուռքից նվերներ ստացան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) կողմից:

Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցեցին շուրջ 1000 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի ավարտից հետո 160 լավագույն նկարները ցուցադրվեցին Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում:

«Աճող սերնդի դաստիարակության գործընթացն անհնար է կազմակերպել միայն կրթական համակարգի միջոցով: Այստեղ կարևոր է բոլոր կառույցների մասնակցությունը` բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և մշակույթի կենտրոնների: Այս մրցույթ-փառատոնը` վառ օրինակ է, երբ արժանի սերունդ կրթելու ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել են տարբեր կառույցներ «, - նշեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

«Այսօր, մենք ներկա եղանք այն իրողությանը թե ինչպես այստեղ Հայաստանում հայկական հեքիաթը խթան հանդիսացավ Սփյուռքի երիտասարդների միավորմանը` հայ մշակույթի, ժառանգության և արժեքների շուրջ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթ-փառատոնի նպատակն է հայտնաբերել առավել շնորհալի մանուկներին Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: Մրցույթ-փառատոնը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ կազմակեպմանն աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---