Հայ երիտասարդներին Հաքաթոնի միջոցով կսովորեցնեն օգտվել Վիքիփեդիայից31 մարտի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ESPACES կենտրոնում «Վիքիփեդիա դպրոցներ և համալսարաններ» նախագծի շրջանակներում կանցկացվի Հաքաթոն միջոցառումը, որի ընթացքում նախատեսվում է անգլերենից հայերեն թարգմանել «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանի մի քանի կարևոր հոդվածներ, որոնք վերաբերվում են «Վիքիփեդիայից» օգտվելու կանոններին, ոճին և սկզբունքներին։ Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին միջոցառման նախաձեռնող, հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատոր և մասնակից Ալեքսեյ Չալաբյանը, Հաքաթոնի հիմնական նպատակն է «Վիքիփեդիա»-ում նոր գրանցվող մարդկանց համար հասանելի և պարզ դարձնել «Վիքիփեդիայից» օգտվելու կանոնները: «Երբ մարդիկ գրանցվում են, բավականին ժամանակ են ծախսում հոդված ավելացնելու վրա, սխալ անելու դեպքում ջնջվում է և այլն։ Ահա թե ինչու Հաքաթոնին մենք կթարգմանենք հենց «Վիքիփեդիայից» օգտվելու կանոնները։ Կանոնների մի մասը կա հայերեն լեզվով, բայց դրանք պարբերաբար թարմացման կարիք ունեն և ամբողջական չեն»,-ասել է նա։ Ալեքսեյ Չալաբյանը նշեց, որ միջոցառումը լինելու է ոչ ֆորմալ և ազատ մթնոլորտում. «Թարգմանությունը նախատեսվում է իրականացնել զույգերով, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի։ Եթե մենք կարողնանաք մեկ օրվա ընթացքում թարգմանել «Վիքիփեդիայից» օգտվելու կանոններին վերաբերող 50 հոդվածից գոնե 20-ը, սա կլինի հիանալի արդյունք։ Ակնկալում ենք մոտ 40 հոգու մասնակցություն»։ Միջոցառման անվանումը՝ հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Ինչպես նշեց Ալեքսեյ Չալաբյանը hacking տեխնիկական իմաստով՝լավ տիրապետել և բարելավել։ Հաքաթոնի սկզբում մասնակիցներին կներկայացվի կարճ ներածություն Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերի, նպատակների, և հատկապես Հայաստանում առկա խնդիրների ու նախագծերի վերաբերյալ։ Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ info@improve.am հասցեին՝ նշելով անունը, ազգանունը, բջջային հեռախոսահամարը։ «Վիքիփեդիա դպրոցներ և համալսարաններ» նախագիծը պաշտոնապես իրականացվում է 2010 թվականից աշխարհի հեղինակավոր բուհերում և դպրոցներում։ Նպատակն է հայկական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ակտիվ ներգրավումը համացանցում Հայաստանի իմիջի և հեղինակության ձևավորման հարցում և պայքար ապատեղեկատվության դեմ` Հայաստանի պատմության, մշակույթի, իրավունքների ճիշտ և պատշաճ ներկայացման միջոցով։ Նախագծի նախաձեռնողներն են «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը, «ԱՆԱՀԻՏ» նախաձեռնությունը, Հայերեն Վիքիփեդիայի համայնքի ադմինիստրատորները և անդամները, ԻՏՁՄ-ն, ARAX օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը և «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |