Livejournal-ի վրա հարձակումը որևէ մեծ պետության կիբեռզորքերի հզորությունների փորձարկում է՞

Livejournal-ի վրա հարձակումը որևէ մեծ պետության կիբեռզորքերի հզորությունների փորձարկում է՞

PanARMENIAN.Net - Այսօր ռուսական հայտնի բլոգային ցանց Livejournal.com-ը ենթարկվել է DDoS հարձակման։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Սա արդեն 2-րդ խոշոր հարձակումն է Livejournal-ի վրա այս տարվա ընթացքում։

«LiveJournal Russia»-ի ղեկավար Սվետլանա Իվաննիկովան հաստատել է, որ ցանցի անաշխատունակությունը հաքերային հարձակման հետևանք է։

Livejournal ցանցը մեծ տարածում ունի նաև հայ բլոգերների շրջանում։ Մեծաքանակ ընթերցողներ ունեցեղ բլոգեր Սամվել Մարտիրոսյանն այս հարձակման մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց. «Կա երկու վարկած. Առաջին՝ այս հարձակումն ուղղված է ռուս ընդդիմադիր բլոգերների դեմ և երկրորդ վարկածը, որ հարձակման նպատակն է Livejournal-ն վերջնականապես վերացնելը, քանի որ այն դարձել է ռուս ընդդիմության հարթակը»։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, սա ինչ-որ մեծ պետության կիբեռզորքերի հզորությունների փորձարկում է ։ «Գուցե ռուսական զորքերի, միգուցե և ոչ ռուսական։ Իրականում ԿՄ-ն նաև արխիվ ստեղծելու հարց է լուծում, որը սոցիալական ցանցերում չես կարող անել։ Ես որպես շարքային բլոգեր պարզապես սպասում եմ, թե երբ կվերականգնվի ԿՄ-ն», - ավելացրեց Սամվել Մարտիրոսյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---