Livejournal-ի ադմինիստրացիան փորձում է ապահովել իրեն ապագա վտանգավոր հարձակումներից

Livejournal-ի ադմինիստրացիան փորձում է ապահովել իրեն ապագա վտանգավոր հարձակումներից

PanARMENIAN.Net - Երեկ երկրորդ անգամ այս տարվա ընթացքում DDoS մեծ հաքերային հարձակման ենթարկված Livejournal.com կայքը վերականգնվել է։ Այս հաքերային հարձակման մասին կայքի ադմինիստրացիայի անդամներից մեկը՝ igrick-ը գրում է, որ հարձակումը սկսվեց ժամը 14։00-ին և տարածվեց մեծ ինտենսիվությամբ. «Սկզբից հարձակումը դանդաղեցրեց որոշ էջերի արագ բացումը, բայց սկսած ժամը 15։30-ից հարձակման արագ տարածումը հանգեցրեց լուրջ խնդիրների։ Եթե նախորդ՝ մարտի 30-ի հարձակումն ավելի շատ ֆլուդի էր նման, երեկվա հարձակումը ուղղված էր հիմնահատակ ԿՄ-ն վերացնելուն, քանի որ շարքից դուրս էին եկել ցանցային սարքավորումները և կանալները (ալիքները)։ Անգամ Մոսկվայից ping անելն անհնարին դարձավ»։

«Երեկվա հարձակումը մեր սերվերի վրա ուղղված էր մի շարք մեծ լսարան ունեցող ԿՄ բլոգերների և համայնքների դեմ։ Ինչ-որ մեկը կարծես չի ցանկանում, որ ԿՄ-ն գոյություն ունենա»,- գրում է իր բլոգում ադմինիստրատոր igrick-ը։

«Մենք այժմ զբաղվում ենք նոր սարքավորումների գնմամբ, ծրագրային ապահովման հզորացմամբ. որպեսզի պաշտպանենք մեր սերվերը էլ ավելի վտանգավոր հարձակումներից։ Ցավոք սրտի, այս ամենը ձեռք բերելը, տեղ հասցնելը երկար ժամանակ է պահանջում»,- գրում է igrick-ը։

Հայ բլոգերներից շատերը նույնպես արձագանքեցին այս հարձակմանը՝ կատարելով գրառումներ իրենց բլոգերում։ Ոմանք դժգոհում են, ոմանք էլ մտածում, որ ժամանակն է համատեղ վարել 2-րդ բլոգն ավելի ապահով ցանցում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---