ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է նոր հետվճարային սակագնային պլան` «Անձնական» 5 ապրիլի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Նորարարական «Անձնական» սակագնային պլանը թույլ է տալիս կորպորատիվ բաժանորդներին և փոքր ձեռնարկություններին լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր՝ «Անձնական» հետվճարային սակագնային պլանը: Նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Այս ծախսարդյունավետ սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոպեներ` ներցանցային, դեպի քաղաքային ցանց և այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ ինտերնետ թրաֆիկի բավականին մեծ ծավալ, ինչպես նաև մեծ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Այսպիսով` 10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, 200 SMS, 200 ՄԲ ինտերնետ։ Սակագնային պլանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայքում և սպասարկման կենտրոններում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |