LiveJournal-ի հարձակումները սովորական խուլիգանություն չեն, այլ լավ ծրագրված հարձակումներ են

LiveJournal-ի հարձակումները սովորական խուլիգանություն չեն, այլ լավ ծրագրված հարձակումներ են

PanARMENIAN.Net - LiveJournal բլոգային ցանցի վրա կատարված վերջին DDoS հարձակումների մասին իր կարծիքը հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին LiveJournal-ի հարթակից օգտվող և մեծքանակ ընթերցողներ ունեցող բլոգեր Սեդրակ Մկրտչյանը:

Ըստ Սեդրակ Մկրտչյանի՝ LiveJournal-ի վրա վերջին հարձակումները հնարավոր է նպատակ ունեն աստիճանաբար LiveJournal օգտագործողներին տանել այլ բլոգային հարթակներ.«Սրանք սովորական խուլիգանություն չեն, այլ լավ պլանավորված և մտածված հարձակումներ են։ Վիճելի հարց է, իհարկե, թե ո՞րն է այս հարձակումների իսկական նպատակը»։

«Ես այլ հարթակներում չեմ արխիվացնում իմ բլոգը, սակայն գիտեմ, որ կա հնարավորություն բոլոր գրառումները էքսպորտ անել PDF ֆորմատով։ Այս հարձակումներից հետո ես հաստատ որոշել եմ, որ պետք է արխիվացնեմ գրառումներս։ Եթե LiveJournal-ն մի օր դադարի գոյություն ունենալ, ես կբացեմ իմ անձնական կայքը»,- ասաց Սեդրակ Մկրտչյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---