Տեղեկատվական անվտանգության մասնագետը հույս ունի, որ ԿՄ-ն կկարողանա դիմագրավել հաքերային հարձակումներին 5 ապրիլի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - LiveJournal բլոգային հարթակի վրա երեկ կատարված հաքերային հարձակման մասին այսօր LiveJournal-ի ադմինիստրատորներից Իլյա Դրոնովը ասել էր, որ ԿՄ-ի վրա պարբերական DDoS հաքերային հարձակումները նպատակ ունեն ԿՄ օգտագործողներին տանել, ցրել այլ սոցիալական բլոգային հարթակներ։ Տեղեկատվական անվտանգություն ոլորտի մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ իր կարծիքով LiveJournal-ի վրա շարունակվող հարձակումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական դաշտում. «Հաշվի առնելով, որ այսօր ԿՄ-ն ռուսալեզու ինտերնետի ամենամեծ և ամենաքաղաքականացված բլոգային հարթակն է, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական դաշտում։ Իրականում հնարավոր է, որ հարձակումները հենց նման խնդիր են ուզում լուծել։ Եթե այս հարձակումները ևս մի քանի օր շարունակվեն, կարող է մեծաքանակ միգրացիա սկսվել ԿՄ-ից դեպի սոցիալական ցանցեր»։ Սամվել Մարտիրոսյանը LiveJournal-ն կորցնելու դեպքում կբացի իր անձնական կայքը. «Ես անձամբ էքսպորտ եմ անում իմ բլոգը երկու ուրիշ հարթակների վրա, հատուկ այսպիսի դեպքերի համար։ Եթե ստիպված լինեմ ԿՄ-ից հրաժարվել, երևի կբացեմ իմ անհատական կայքը, չեմ գնա այլ հարթակ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը և ավելացրեց, որ հույս ունի, որ ԿՄ-ն կկարողանա դիմագրավել հաքերներին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |