Իլյա Դրոնով. Հարձակումները LiveJournal-ի վրա արդեն պատերազմ է 6 ապրիլի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր LiveJournal բլոգային հարթակի վրա կատարվեց 3-րդ խոշոր DDoS հաքերային հարձակումը։ Այս պահին LiveJournal-ը արդեն վերականգնվել է։ LiveJournal արտադրանքների զարգացման տնօրեն և բլոգեր Իլյա Դրոնովը LiveJournal-ի WTF TV համայնքին տված հարցազրույցում ասել է. «Սա հարձակման նոր տեսակ է, մենք մինչ այդ նման հարձակումների հետ չէինք բախվել։ Երբ որ մի ժամանակ մեր բլոգերներից մեկի՝ Սուխումիի բլոգի վրա էին հաքերային հարձակում կատարել, մենք ստիպված եղանք բլոգը անջատել, որ մյուսների վրա չազդի։ Իսկ այսօրվա դեպքում առանձին օգտագործողների բլոգերի անջատումը օգուտ չի տա։ Սա հարձակում է ամբողջ սերվերի վրա»։ Իլյա Դրոնովը նշում է, որ հարձակվողները ոչ թե կոնկրետ մի քանի բլոգերի վրա են հարձակում կատարում, այլ բազմաթիվ բլոգերի վրա, որպեսզի LiveJournal-ը չկարողանա վերահսկել թրաֆիկը։ «Սա պատերազմ է։ Գտնել թե ո՞վ է իրականացնում շատ քիչ է։ Իրականացնողները հազարավոր համակարգիչներում նման վարակ տարածելու համար նախապես են պատրաստվում ՝ գրում են վիրուսներ, որոնք կոնկրետ ժամկետում սկսում են վարակել համակարգիչները։ Հետաքրքիր չէ իմանալ, թե ով է իրականացրել հարձակումը, հետաքրքիր է իմանալ պատվիրողին», - ավելացրել է Իլյա Դրոնովը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |