LiveJournal-ի վրա հաքերային հարձակումներով կարող են զբաղվել Ռուսաստանի իրավապահ մարմինները 7 ապրիլի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հանրային պալատը կոչ է արել իրավապահ մարմիններին պարզել LiveJournal բլոգոհոսթինգի շուրջ ստեղծված իրավիճակը, որը մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ենթարկվել է հաքերային գրոհների: Նման հայտարարություն արվել է ՌԴ ՀՊ ապրիլի 7-ի նիստում: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագիր և ՀՊ անդամ Պավել Գուսևի հայտարարությունում ասվում է այն մասին, որ անհրաժեշտ է «օրենսդրական մակարդակով խստացնել պատասխանատվությունը կայքերի և սերվերների վրա դիտավորյալ հարձակման համար», հաղորդում է Lenta.ru-ն: Տեղեկատվական անվտանգություն ոլորտի մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասաց PanARMENIAN.Net -ի թղթակցին, որ իր կարծիքով LiveJournal-ի վրա շարունակվող հարձակումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական դաշտում. «Հաշվի առնելով, որ այսօր ԿՄ-ն ռուսալեզու ինտերնետի ամենամեծ և ամենաքաղաքականացված բլոգային հարթակն է, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական դաշտում։ Իրականում հնարավոր է, որ հարձակումները հենց նման խնդիր են ուզում լուծել։ Եթե այս հարձակումները ևս մի քանի օր շարունակվեն, կարող է մեծաքանակ միգրացիա սկսվել ԿՄ-ից դեպի սոցիալական ցանցեր»։ LiveJournal բլոգային ցանցի վրա կատարված վերջին DDoS հարձակումների մասին իր կարծիքը հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին LiveJournal-ի հարթակից օգտվող և մեծքանակ ընթերցողներ ունեցող բլոգեր Սեդրակ Մկրտչյանը: Ըստ Սեդրակ Մկրտչյանի՝ LiveJournal-ի վրա վերջին հարձակումները հնարավոր է նպատակ ունեն աստիճանաբար LiveJournal օգտագործողներին տանել այլ բլոգային հարթակներ.«Սրանք սովորական խուլիգանություն չեն, այլ լավ պլանավորված և մտածված հարձակումներ են։ Վիճելի հարց է, իհարկե, թե ո՞րն է այս հարձակումների իսկական նպատակը»։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին |