Նոր Nokia E6–ը Հայաստան կհասնի 2011-ի հունիսին

Նոր Nokia E6–ը Հայաստան կհասնի 2011-ի հունիսին

PanARMENIAN.Net - Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ Nokia E6 հեռախոսները Հայաստան կբերվեն 2011-ի հունիսին։

Nokia-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ այսօր Nokia-ն թողարկում է Nokia E6 սմարթֆոնը։ Այն ունի QWERTY ստեղնաշար և touch էկրան։ Ինչպես գրում է բլոգը, այն նախատեսված է գործարար մարդկանց համար։

Nokia E6-ն ունի 8 MB ներքին հիշողություն և մինչև 32 GB լրացուցիչ հիշողության հնարավորություն։ Հեռախոսը աշխատում է առանց լիցքավորման 7 ժամ 30 րոպե։ Այն կարող է ապահովել 2G/3G ցանց, ինչպես նաև ունի WiFi անլար կապին միանալու հնարավորություն։ Ֆոտոխցիկը 8 մեգապիկսել է։

Nokia E6-ը աշխատում է Symbian-ի վերջին տարբերակով, որն ունի 5 աշխատանքային միջավայր (home screens) և բարելավված արտաքին դիզայն (interface)։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---