Հայաստանում պլանշետների համար երբևէ հերթեր կգոյանա՞ն

Հայաստանում պլանշետների համար երբևէ հերթեր կգոյանա՞ն

PanARMENIAN.Net - Ամեն օր ամերիկյան ՏՏ լուսաբանող կայքերը և բլոգերը գրում ու քննարկում են օրեցօր զարգացող և նոր տարբերակներով թողարկվող պլանշետները, թաբլետները և նման այլ սարքերը։

Ընթերցելիս միջազգային լրատվամիջոցները՝ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ում արդեն մոռացել են թե ինչ է համակարգիչը։ Բոլորին կարծես հավասարապես հասանելի և մատչելի են iPad-ները, Samsung Galaxy tab-երը, Motorolla Xoom-երը և այլն։

Միայն iPad-ների համար խանութներում գոյացող հսկայական հերթերը ապացուցում են այս կարծիքը։ iPad-ն անգամ իր գովազդներում ցույց է տալիս, որ վերջինս դպրոցականների համար ծառայում է թե՛ որպես գիրք, թե՛ տետր, թե՛ գրիչ և գրեթե ամեն ինչ։

Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքից դուրս, մասնավորապես, նաև Հայաստանում դեռևս առաջատար դիրքերում են նոթբուքերն ու նեթբուքերը։ Թերևս մեր աշակերտների ծնողները շատ պետք է հարստանան Հայաստանի համար ճոխություն համարվող պլանշետները իրենց երեխաներին պարգևելու համար։

Հաշվի առնելով այն փաստը, որ պլանշետները նոր են մուտք գործում Հայաստան, այն էլ սահմանափակ քանակությամբ, և վաճառվում են ահռելի թանկ գներով ՝ Հայաստանում պլանշետներ օգտագործողների քանակի ավելացումը կարտահայտվի 1 և ավելի տարի հետո։

Որոշ մարդիկ նոր են մտածում նեթբուք գնելու մասին, իսկ մի քիչ ավելի «հեռատեսները» մարդ են գտնում ԱՄՆ-ից եկող, հերթի կանգնեցում Apple-ի խանութներում և իրենց սիրելի iPad 2-ը հասցնում Հայաստան՝ խնայելով գումար և քայլելով նորագույն տեխնոլոգիաներին համընթաց։

Տեսնես ե՞րբ Հայաստանում պլանշետների համար խանութներում հերթեր կգոյանան, ինչպես հիմա iPhone-ների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---