«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը «Drive» սակագնային փաթեթում

«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը «Drive» սակագնային փաթեթում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը կրկնապատկում է շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթի արագությունը։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից։Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն:

«Շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթը հայ երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն ավելացնում է ինտերնետ մուտքի արագությունն, այլև, բարձրացնելով նվազագույն չափանիշները, սահմանում է որակի նոր շեմ, որն ընդունված է տեխնոլոգիապես զարգացած երկրներում»,- նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Drive» սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ:

«Drive» սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: «Drive» սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download):

«Drive» սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային «Գիշերային», «Անսահմանափակ» սակագնային փաթեթներ և հակառակը:

Բաժանորդը կարող է պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն՝ վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---