Orange-ը առաջարկում է Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչը հատուկ սակագնային պլանով

Orange-ը առաջարկում է Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչը հատուկ սակագնային պլանով

PanARMENIAN.Net - Orange-ը ներկայացնում է Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչը հատուկ մշակված սակագնային պլաններով: Գնելով այս պլանշետային համակարգիչը և բաժանորդագրվելով առաջարկվող չորս սակագնային պլաններից մեկին`Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան բացառիկ պայմաններ պլանշետի ձայնային և կարճ հաղորդագրությունների հնարավորություններից օգտվելու համար, այլ նաև մեկ տարվա ընթացքում կստանան ամսական 250-ից 1000 ՄԲ անվճար ինտերնետ թրաֆիկ` կախված ընտրված սակագնային պլանից:

Այս թեթև ու բարակ պլանշետային համակարգիչը, որն ընդամենը 380 գրամ է կշռում, կարելի է օգտագործել ինչպես 2G, այնպես էլ 3G (HSDPA 7.2) ցանցերում և ունի նաև wi-fi հնարավորություն: Samsung Galaxy Tab-ը աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգով, ունի ինտեգրված Google ծառայություններ ու սոցիալական ցանցեր և ի հավելում բազմաթիվ այլ ֆունկցիաների` նաև ներկառուցված GPS:

Samsung Galaxy Tab-ը կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներում 329,000 դրամով, նաև` ապառիկ: Orange-ն այն առաջարկում է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange-ի վաճառքի կետերում բաժանորդներին տրամադրվում է սարքի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---