Facebook-ի հայ օգտագործողները պայքարում են Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական խմբի դեմ

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի օր է ինչ Facebook սոցիալական ցանցում հայ օգտագործողները ակտիվ միմյանց հաղորդագրություններ են տարածում՝ ուղղված թուրքական հակահայկական խմբի դեմ։

Հաղորդագրությունը կոչ է անում հայ օգտագործողներին նշել խումբը որպես սպամ կամ սխալ ինֆորմացիա պարունակող խումբ։

Եթե Facebook-ի աշխատակազմը նկատի ուղարկվող հաղորդագրությունների քանակը, խումբը կարող է փակվել։

Խումբն այժմ ունի 133.000-ից ավելի թուրք անդամներ։ Խումբը տարածում է հետևյալ հաղորդագրությունը՝ «Հայկական հարցը պատմական սուտ է»։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ նման ակցիաներն առաջին անգամ չեն կազմակերպվում. «Facebook-ի հայ օգտագործողները բազմիցս պայքարել են նման խմբերի դեմ և հաճախակի հասել արդյունքի, Facebook-ը փակել է տարբեր նմանատիպ խմբեր։ Հայ օգտագործողներից ոմանք կարողացել են կոտրել որոշ հակահայկական խմբեր և թողնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով նկարներ»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---