Այսօրվանից Apple Store-ում հասանելի է եղանակի տեսություն հաղորդող «Weddar report» iPhone ծրագիրը25 ապրիլի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Apple Store-ում գործարկվել է «Weddar report» iPhone ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Gadget Lab-ը։ Այս ծրագրի շնորհիվ կարելի է պարզել, թե աշխարհի տարբեր վայրերում ինչ եղանակ է։ Ծրագիրը նման է Foursquare սոցիալական ցանցին։ Օգտագործողը որևէ վայր այցելելով` նշում է վայրը, այնուհետև ավելացնում, թե ինչ եղանակ է այնտեղ` անձրևոտ, ամպամած, քամի, թե ձյուն, արև և այլն։ Ընտրելով եղանակի տարբերակը` ընտրում է նաև իր տրամադրությունը` լավ, վատ, հիանալի, թարմ, սառը և այլն։ Յուրաքանչյուր օգտագործող որքան հաճախակի գրանցի եղանակն իր այցելած վայրերում, այնքան միավորներ կհավաքի և կդառնա առաջատար։ Բացի դրանից կարող է կիսել իր յուրաքանչյուր ժամանումը (check in) Facebook կամ Twitter սոցիալական ցանցերում։ Ծրագիրը կարելի է անվճար բեռնել Apple Store-ից։ Ծավալը 4.1 MB է, լեզուն` անգլերեն, պահանջում է iOS 4.0 կամ iOS -ի ավելի հին տարբերակներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |