Մայիսի 2-ին կկայանա «Երևակայության գավաթ Հայաստան 2011» մրցույթի մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին ժամը 18:30 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից անցկացվող «Երևակայության գավաթ Հայաստան 2011» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին տեղեկացնում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը

«Երևակայության գավաթ» համաշխարհային ամենամյա մրցույթն արդեն չորրորդ տարին է անցնում է նաև Հայաստանում: Այս տարվա միջազգային մրցույթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»:

Միջոցառաման ընթացքում կհայտարարվեն և կպարգևատրվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն երեք թիմերը, որոնք կստանան համապատասխանաբար`1-ին մրցանակի համար 300 000 դրամ, 2-րդ մրցանակի համար` 250 000 դրամ, 3-րդ մրցանակի համար` 150 000 դրամ:

Հաղթող թիմերը կպարգևատրվեն նաև համակարգիչներով` տրամադրված «ԱրմենՏել» ընկերության կողմից:

Միաժամանակ, առաջին տեղը գրաված թիմը ամռանը կմեկնի Նյու Յորք՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցույթում:

«Երևակայության գավաթ» համաշխարհային մրցույթն աշխարհի տարբեր երկրների երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների և նորարարությունների ստեղծման մեջ: Մրցույթի շրջանակում մասնակից թիմերը մշակում են ինովացիոն բնույթի ծրագրային ապահովման փաթեթներ` առաջարկելով արդի խնդիրների իրական լուծումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---