Orange-ը խաղարկում է Կաննի 64-րդ փառատոնի տոմս 2 հոգու համար

Orange-ը խաղարկում է Կաննի 64-րդ փառատոնի տոմս 2 հոգու համար

PanARMENIAN.Net - Orange-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները, այսօրվանից մինչև մայիսի 8-ը օգտվելով «Orange Կինո» ծառայությունից, կստանան հնարավորություն ձեռք բերել Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր:

«Արդեն ավելի քան 10 տարի ի վեր Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկերներից է։ Orange Արմենիան հնարավորություն ունի իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի դարձնել Կաննի 64-րդ փառատոնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ մեկնարկեցինք «Orange Կինո» ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում և խրախուսել կինոմաններին: Հենց մեր այս բաժանորդներն էլ, ովքեր հաճախ են այցելում կինո, կստանան հնարավորություն` դառնալ Կաննի աստղերից », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ուղեգիրը ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է օգտվել Orange Կինո ծառայությունից ապրիլի 26-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, Orange համարից ուղարկելով “kino” բառը 5555 կարճ համարին:

Տոմսի հետևում նշված համապատասխան դաշտում լրացնելով պահանջվող տվյալները` բաժանորդները պետք է կտրեն տոմսի ստորին` լրացված հատվածը և այն գցեն «Մոսկվա» և «Հոկտեմբեր» կինոթատրոններում տեղադրված Orange-ի համապատասխան արկղերը: Մայիսի 10-ին երկու արկղերը կբացվեն, և պատահական կարգով դուրս կհանվի մեկ տոմս: Այն երջանիկ բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կստանա Կաննի պատվավոր հյուրի ուղեգիր 2 հոգու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---