Թողարկվել է «TripLingo» ճամփորդական-զրուցարան ծրագիրը iPhone-ների համար

Թողարկվել է «TripLingo» ճամփորդական-զրուցարան ծրագիրը iPhone-ների համար

PanARMENIAN.Net - Ճամփորդելիս շատերը զրուցարանների կարիք են ունենում։ Ամենից հաճախ զգացվում է մի քանի ստանդարտ բառերի, գնումների վերաբերյալ արտահայտությունների կարիքը։

«TripLingo» ծրագրավորողների խումբը թողարկել է TripLingo 4 ծրագիր, որը նախատեսված է iPhone-ների համար։

Այս ծրագրերը հնարավորություն են տալիս օգտագործողին կազմել արտահայտությունների ցանկ՝ հետաքրքրություններից և գործողություններից բխող։

Օգտագործողին ծրագիրն առաջարկում է համապատասխան հարցեր։ Օրինակ՝ դու ցանկանո՞ւմ ես գնալ գնումների, դու ճամփորդո՞ւմ ես երեխաներիդ հետ, դու հիվանդություններ ունե՞ս։ Երբ ծրագիրը ստանում է այս հարցերի՝ օգտագործողի պատասխանները, սկսում է օգտագործողի համար ստեղծել և դասակարգել արտահայտությունների ցուցակ՝ յուրաքանչյուր արտահայտությունն ու բառը 4 տարբերակով՝ պաշտոնական, ամենօրյա, սլենգային և խենթ։

Ծրագրերը նաև ներառում են յուրաքանչյուր արտահայտության աուդիո ձայնագրությունները։ «TripLingo» 4 ծրագրերը պարունակում են հետևյալ լեզուները՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---