Ovi-ին դիմում է ռեբրենդինգի և հանդես կգա որպես Nokia

Ovi-ին դիմում է ռեբրենդինգի և հանդես կգա որպես Nokia

PanARMENIAN.Net - Ovi-ին դիմում է ռեբրենդինգի և սկսած հուլիս ամսից բոլոր Ovi ծառայությունները հանդես կգան Nokia ծառայություններ անվան տակ։ Ռեբրենդինգի ընթացքը բոլոր երկրներում շարունակվելու է մինչև 2012 վերջը։ Այս մասին հայտնում է Nokia-ի պաշտոնական բլոգը։

Nokia ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Ջերի Դեվարդը պարզաբանել է այս որոշումը. «Կենտրոնացնելով մեր ծառայությունները մեկ բրենդի մեջ՝ մենք կմիասնականացնենք մեր բրենդը և կհզորացնենք Nokia բրենդի ազդեցությունը՝ շարունակելով առաքել նորանոր հնարավորություններ և փորձ մեր գործընկերներին և սպառողներին»։

Nokia սմարթֆոն գնող յուրաքանչյուր անձ այս տարի արդեն կտեսնի ծառայություններում նոր անունը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն ունեն Nokia սմարթֆոններ, ռեբրենդինգը կնկատեն հետագա թարմացումների ժամանակ։

«Այս որոշման համար պատճառ հանդիսացավ Nokia-ի հայտնի և սիրված բրենդ լինելն ամբողջ աշխարհում։ Օրինակ, եթե սպառողը ցանկանում է լավագույն բջջային նավիգացիա, նա գիտի, դա Nokia-ն է և կարող է միշտ Nokia-ին վստահել։ Այս մի քանի տարիների ընթացքում մեր առաքելությունն անփոփոխ է եղել և անփոփոխ է մնալու՝ անկախ ռեբրենդինգից։ Սա ընդամենը անվանափոխություն է, միակ տարբերությունը, որ սպառողները կտեսնեն այն է, որ Ovi-ի փոխարեն գրված է լինելու Nokia»,-ավելացրել է Ջերի Դեվարդը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---