«ԱրմենՏել»-ը մինչև հուլիսի վերջը կավարտի Երևանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումը

«ԱրմենՏել»-ը  մինչև հուլիսի վերջը կավարտի Երևանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Երևանի Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Նուբարաշենի հանգույցի 47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 100 տոկոսին:

«ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ հաստատում է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զանգվածային ներդրման հարցում առաջատար լինելու փաստը: Ինձ համար շատ հաճելի է, որ հենց Երևանը, ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից առաջիններից է, որն ամբողջությամբ ապահովված է թվային ֆիքսված կապով: Սա թույլ է տալիս ասել, որ Հայաստանի միլիոնանոց մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հասանելի է որակյալ լայնաշերտ Hi-Line ինտերնետ ծառայությունը», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների ավարտից հետո Հայաստանում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---