Գերմանիայում տեղի է ունեցել ՏՏ և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողով

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե քաղաքում կայացավ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մամլո ծառայությունից։

Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Գերմանիայի կառավարության անդամներ, Հայաստանի ՏՏ և ճարտարագիտական ոլորտները և Կարլսրուեի Տեխնոլոգիական տարածաշրջանը ներկայացնող ընկերություններ և ձեռնարկատերեր: Հայաստանյան պատվիրակությունը այցելեց Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ գերմանացի գիտնականները ներկայացրեցին ինստիտուտի գործունեության ուղղությունները և գիտահետազոտական աշխատանքի նորությունները: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանի և Գերմանիայի, մասնավորապես Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքների միջև համագործակցության ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման և նոր ներդրումների ներգրավման համար:

Համաժողովը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Քրոնիմետ Մայնինգ ընկերության և Կարլսրուեի Առևտրի և արդյունաբերության պալատի համատեղ ջանքերով:

Եվրոպայի ճիշտ կենտրոնում տեղակայված Կարլսրուեի Տեխնոլոգիական տարածաշրջանը հանդիսանում է եվրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերությունների և հետազոտական կենտրոնների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---