Մայիսի 25-ին Երևանում տեղի կունենա էլեկտրոնային վճարման միջոցներին նվիրված շնորհանդես

Մայիսի 25-ին Երևանում տեղի կունենա էլեկտրոնային վճարման միջոցներին նվիրված  շնորհանդես

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Երևանում տեղի կունենա «Նոր դարաշրջանի էլեկտրոնային վճարումների ծառայություններ» թեմայով շնորհանդեսը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Ապագա Թեքնոլոջիս» և «M2Mgroup» ընկերությունները։

Շնորհանդեսի նպատակն է ներկայացնել էլեկտրոնային վճարումների տեխնոլոգիաները և գլոբալ լուծումները, որոնք համապատասխանում են բարձր արդյունավետության, հաճախորդների բարձրորակ սպասարկման և շահութաբերության արդի պահանջներին։

Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝ վճարումներ բջջային հեռախոսից, «ոչ կոնտակտային» տեխնոլոգիաներ, կանխավճարային քարտեր, անվտանգ բանկային գործարքների իրականացում, գերժամանակակից վճարման միջոցներ և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---