Nokia-ն փորձում է մրցույթի միջոցով լուծել իր մարտկոցների արագ սպառման խնդիրը

Nokia-ն փորձում է մրցույթի միջոցով լուծել իր մարտկոցների արագ սպառման խնդիրը

PanARMENIAN.Net - Ըստ Ovi բլոգի Nokia սկսել է «World’s battery drain problem» գաղափարների մրցույթը։

«Երբևէ՞ եղել է, որ դասի ժամանակ ձեր բջջայինի մարտկոցը նստի, կամ երեկոյան այցելել եք ձեր ծանոթին և արդեն շատ ուշ է, ձեր հեռախոսի մարտկոցը ամբողջովին սպառված է։ Սա դառը իրականություն է, որի առաջ մենք կանգնում ենք ամեն օր։ Ձեր բջջայինը ամենակարևոր բանն է, որ դուք կապում եք ձեր ամենօրյա կյանքին։ Այն անգամ օգնում է բացահայտել հանցագործություններ և փրկել կյանք»,- գրում է բլոգը։

«World’s battery drain problem» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մարտկոցի սպառման խնդիրը լուծելու որևէ առաջարկ։

Nokia Accessory-ի փորձագետները կընտրեն լավագույն 3 լուծում-գաղափարը։ Կարևոր է, որ դրանք լինեն ամբողջովին նոր, որևիցե կերպ Nokia-ին չի սահմանափակում մրցույթի մասնակցի երևակայությունը։ Մրցույթին գաղափարներ ներկայացնելու վերջնաժամկետը Օգոստոսի 1-ն է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---