«Friday» Android ծրագիրը կառուցում և վերլուծում է օգտագործողի կյանքը

«Friday» Android ծրագիրը կառուցում և վերլուծում է օգտագործողի կյանքը

PanARMENIAN.Net - Friday Android ծրագիրը հնդկական ստարտափ Dexetra ընկերության կողմից ստեղծված ծրագիր է, որը հավաքում և կառուցում է օգտագործողների գործողությունների մատյան։

Մարդիկ օգտագործում են իրենց բջջայինները զանգեր կատարելուց բացի ավելին անելու համար` կիսելու նկարները, օգտվելու օրացույցից, թարմացնելու կարգավիճակները, լսելու երաժշտություն, ուղարկելու սմս հաղորդագրություններ և էլ. նամակներ և այլն։ Բոլոր այս գործողությունները ցույց են տալիս մարդկանց կյանքը, հետևում, թե որտեղ են նրանք եղել, երբ և ում են տեսել։ «Մենք օգնում ենք մարդկանց հիշել իրենց անցած կյանքը»,-ասել է Dexetra-ի հիմնադիր Բինիլ Էնթոնին։

Friday ծրագիրը ցույց է տալիս և հավաքում բոլոր հնարավոր և հասանելի տվյալները հեռախոսից` զանգերը, սմս հաղորդագրությունները, էլ.նամակներ, երաժշտությունը, մարտկոցի կյանքը, օրացույցի իրադարձությունները, նկարները և գտնվելու վայրերը։

Օգտագործելով այս տեղեկությունները՝ ստեղծում է օգտագործողի քարտեզ։

Օգտագործողները շնորհիվ Friday ծրագրի կարող են կարող են վերլուծել իրենց անցյալ օրերը, ծրագրի միջոցով տեղեկանալ, թե որտեղ են են իրենք եղել կամ ինչ են արել։

Friday ծրագիրն անգամ հավաքած տեղեկություններից վերլուծություն է կազմում։ Օրինակ՝ թե ու՞մ է զանգում ամենից շատ օգտագործողը կամ որտե՞ղ է ամենից շատ իր ժամանակն անցկացնում օգտագործողը։

Friday ծրագիրը կարելի է բեռնել անվճար Android market-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---