Skype-ի սերվերները խափանվել են և օգտագործողները խնդիրներ ունեն

Skype-ի սերվերները խափանվել են և օգտագործողները խնդիրներ ունեն

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում քիչ առաջ Skype օգտագործողները սկսեցին բողոքել, թե խնդիրներ են առաջանում Skype մուտք գործելիս և զանգեր իրականացնելիս։

Այս մասին հաղորդում է Huffpost Tech-ը:

«Սկզբից թվում էր, թե խնդիր ունեն միայն Windows օգտագործողները, սակայն հետո հայտնաբերերցինք, որ խնդիրներ ունեն նաև Mac և Linux օգտագործողները։ Մեր սերվերը կարճ դադար է տվել»,- գրում է Thenextweb-ը։

Skype heartbeat-ը հաստատում է Skype մուտք գործելու խնդրի մասին լուրը և իր գրառման մեջ ցույց տալիս, թե ինչ է անհրաժեշտ անել այն վերականգնելու համար թե՛ Windows Vista and Windows 7 օգտագործողներին, թե՛ Windows XP, թե՛ Mac OS X.

Կից լինքում կարող եք կարդալ Skype heartbeat-ի գրառումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---