«ԱրմենՏել»-ը ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցները կապահովի ինտերնետով

«ԱրմենՏել»-ը ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցները կապահովի ինտերնետով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Համաձայն հուշագրի` «ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի «Պայծառ դպրոց» ծրագրին, որի շրջանակներում ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցները կապահովի տեխնիկայով և ինտերնետով:

«Այս հուշագրով նախատեսված է երկու ուղղություն՝ հանրակրթական դպրոցներում ՏՏ զարգացմանն ուղղված ներդրումններն կատարել և ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն: Յուրաքանչյուր մարզի դպրոցներում կվերանորոգվի մեկ լսարան, կտեղադրվեն համակարգիչներ, ինտերնետ կապ և դրանք կծառայեն որպես ՏՏ լաբորատորիա: Այժմ մինչև տարեվերջ ծրագրում կընդգրկվի 8 դպրոց, իսկ մինչև հաջորդ տարվա սկիզբ՝ ևս 2 դպրոց: Մենք ցանկանում ենք «ԱրմենՏել»-ի օգնությամբ ժամանակակից տեխնոլոգիաները էլ ավելի ներդնել մարզերում»,- ասաց նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչպես նշեց նախարարը մյուս ուղղությունը մասնագիտական կրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման դասընթացների անցկացումն է քոլեջներում և ուսումնարաններում:

«Այս ծրագրի շրջանակներում բուհերի համար մենք օնլայն գրադարանների հասանելիություն կաապահովենք: Մենք բարձր ենք գնահատում ԿԳՆ-ի աջակցությունը և համոզված ենք, որ միասին կօգնենք կրթության մակարդակի բարձրացմանը»,- նշեց Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերությունը կհովանավորի նաև «Հայոց պետականության 5000-ամյա և 20-ամյա» խորագրով մանկապատանեկան նկարչական համահայկական 2-րդ մրցույթ-փառատոնը:

ԿԳՆ-ն և «ԱրմենՏել»-ը համատեղ կկազմակերպեն մրցույթ կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր իրականացնող պետական քոլեջների միջև և հետագայում կընդգրկեն նրանց ընկերության անձնակազմի վերապատրաստման աշխատանքներում:

6  03.06.11 - ՀՀ Կրթության նախարարությունը և “ԱրմենՏել”-ը ստորագռեցին Համագործակցության հուշագիր
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---