Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 510 հազար եվրո

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 510 հազար եվրո

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի հետ պայմանագիր կնքած «Ագոն» ընկերության տնօրեն Էնդրյու Փոլսոնը պատմել է 2012թ. հոկտեմբեր-նոյեմբերին Լոնդոնում ծրագրված աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների առաջնության մրցանակային ֆոնդի չափի մասին:

«ՖԻԴԵ-ի սահմանացած նվազագույն չափը 420 հազ. եվրոն է, բայց մեր մրցանակային ֆոնդը կկազմի 510 հազ.»,- ասել է Փոլսոնը, հաղորդում է sport-express.ru-ն:

Հաջորդ շրջանի հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը: 2013-2014 թվականների շրջանի հավակնորդների ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկ, Պյոտր Սվիդլեր և Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) և 2012 թվականի մայիսին կայանալիք աշխարհի առաջնության Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) զույգից պարտվողը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---