Հայաստանն ու Հունաստանը ցանկանում են ապահովել իշխանությունների և հասարակության միջև հավասար երկխոսություն

Հայաստանն ու Հունաստանը ցանկանում են ապահովել իշխանությունների և հասարակության միջև հավասար երկխոսություն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհուրդն ու Հունաստանի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը միասին կառուցողական երկխոսություն են հաստատելու իշխանությունների, հասարակության և գործարար աշխարհի միջև: Նման հայտարարությամբ մարտի 23-ին համագործակցության համաձայնագրի ստորագրման շրջանակներում հանդես են եկել Վազգեն Մանուկյանն ու Քրիստոս Պոլիզողոպուլոսը: «Մենք պետք է հավասար երկխոսություն ապահովենք իշխանությունների և հասարակության միջև»,-ընդգծել է Մանուկյանը: Ընդ որում, նա հավելել է, որ առանց սոցիալիստական հասարակության կառուցման, անհնար կլինի հավասար երկխոսություն հաստատել գործարարների հետ: Այս համատեքստում նա մեծ նշանակություն է տվել երկրի տնտեսական զարգացմանը:

Իր հերթին Պոլիզողոպուլոսը համաձայնել է իր հայ գործընկերոջ հետ և ընդգծել, որ տնտեսական զարգացումը, եթե այն դրականորեն չի ազդում քաղաքացիների կենսագործունեության վրա, անիմաստ է: Այս առնչությամբ նա հավելել է, որ 5 տարիների ընթացքում այս պաշտոնում նա միշտ ձգտել է ի կատար ածել այն օրենքները, որոնք կապահովեին հասարակության հավասարակշռությունը և կնպաստեին իշխանությունների և գործարաության հետ հարաբերությունների հաստատմանը:

Մանուկյանը հույս է հայտնել, որ նորընտիր խոհրդարանը, իր գլխավորած կառույցի աշխատանքը կամրագրի ՀՀ Հանրային խորհրդի մասին օրենքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---