ԱՄՆ լրագրող. Արևմուտքը փորձում է թույլ չտալ խաղաղ միջուկային տեխնոլոգիաների մուտքն Իրան26 մարտի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան լրագրող Բրենտ Բուդովսկին ասել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ է ներմուծում ԻԻՀ հանդեպ միայն այն պատճառով, որ այդ երկիրը ձգտում է, որ իրեն հասանելի լինեն խաղաղ նշանակության միջուկային տեխնոլոգիաները, ինչը միանգամայն օրինական է Իրանի համար: Նա ընդգծել է, որ այնպիսի երկրների հատուկ ծառայությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Բրիտանիան, վստահ են, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, հաղորդում է Пресс ТВ-ն: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: ![]() ![]() Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |