Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է առաջին վարկանիշային մրցաշարի կազմը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է առաջին վարկանիշային մրցաշարի կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը որոշել է հավաքականի կազմը, որն ապրիլի 20-22-ը Սոֆիայում հանդես է գալու առաջին վարկանիշային մրցաշարում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Բաղդադյանն ասել է, որ Բուլղարիա են մեկնելու Նարեկ Սանոյանը (60 ք/կ), 2012-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66 ք/կ), Պեկինում օլիմպիական խաղերի մասնակից Սուրեն Մարկոսյանը (74 ք/կ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 ք/կ), Էդգար Ենոքյանը (96ք/կ) և Ռուսլան Բասիևը (120 ք/կ):

Հիմա հայ մարզիկները Վլադիկավկազում անցկացնում են համատեղ հավաք Հյուսիսային Օսեթիայի հավաքականի հետ:

«Հավաքը նորմալ է ընթանում, բոլոր ըմբիշները գտնվում են լավ մարզավիճակում: Մեզ ուրախացնում է, որ Էդգար Ենոքյանը վերականգնվել է վնասվածքից հետո և հանդես է գալու վարկանիշային մրցաշարում: Հայաստան ենք վերադառնալու մարտի 31-ին և վերջին հավաքն անցկացնելու ենք Երևանում»,- ասել է Բաղդադյանը:

Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Միհրան Ջաբուրյանը, ով մարզվում է անհատական ծրագրով:

Երկրորդ վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու Չինաստանում ապրիլի27-29-ը, իսկ վերջին մրցաշարը մայիսի 4-6-ն ընդունելու է Հելսինկին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---