Սիրիայի բանակը Լիբանանի տարածքում պայքարում է ընդդիմության ջոկատների դեմ

Սիրիայի բանակը Լիբանանի տարածքում պայքարում է ընդդիմության ջոկատների դեմ

PanARMENIAN.Net - Երեքշաբթի սիրիական բանակը հատել է Լիբանանի սահմանը, որտեղ պայքար է մղում ընդդիմության զինված ջոկատների դեմ, հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 8 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---