ԲԱՔՎՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼԵՎՍ 16 ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ

PanARMENIAN.Net - Բաքվում նախօրեին դատարանը տարբեր ժամկետների ազատազրկման է դատապարտել ընդդիմության եւս 16 ակտիվիստների` 2003 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, ավելի վաղ նման մեղադրանքներով Ադրբեջանում դատապարտվել էին եւս մի քանի տասնյակ մարդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-16 Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմնակիցները անկարգություններ էին կազմակերպել` չհամաձայնվելով երկրի նախագահական ընտրություններում իրենց առաջնորդ Իսա Ղամբարի պարտությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---