Ռուսաստանը մտահոգված է Աֆղանստանում վրաց խաղաղապահներին զենքի մատակարարումներով![]() 27 մարտի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան Վաշինգտոնին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում վրացական զորքերին սպառազինություններ մատակարարելու հետ կապված, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Լուկաշևիչը երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցում հիշեցրել է, որ դեռ անցած տարի ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է ռուսական կողմին այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանում վրացական զորքերին տրամադրել հրաձգային սպառազինություն և զրահատեխնիկա: Նա նշել է, որ ռուսական կողմը սկզբունքորեն կարևոր է համարում, որպեսզի Աֆղանստանում վրացի խաղաղապահների կողմից օգտագործվող սպառազինությունները չհայտնվեն Վրաստանում: Լուկաշևիչը կարծիք է հայտնել, որ հաճախ Վրաստանի մասնակցությունն Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին օգտագործվում է Վրաստանի վերառազմականացման համար: ![]() ![]() Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |