ՌԴ ԱԳՆ. «Սիրիայի բարեկամները» հող են պատրաստում արտասահմանյան միջամտության համար

ՌԴ ԱԳՆ. «Սիրիայի բարեկամները» հող են պատրաստում արտասահմանյան միջամտության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը «Սիրիայի բարեկամներ» խմբին կասկածում է արտասահմանյան միջամտության համար հիմք նախապատրաստելու մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մարտի 27-ին կայացած ճեպազրույցում:

«Նման բնույթի միջոցառումը, ցավոք սրտի, ունի միակողմանի քաղաքական ուղղվածություն, մասնակիցները չեն զբաղվում հակամարտությունը դադարեցնելու համար միջսիրիական երկխոսություն հաստատելու որոնումներով, այլ հակառակը, ավելի շուտ հող են նախապատրաստում արտաքին միջամտության համար»,- ասել է նա և միաժամանակ չի նշել, թե որտեղից է նրա մոտ հայտնվել նման տեղեկատվություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---